Կարմիր խաչն այցելել է Ադրբեջանի կողմից կալանավորված հայ անձանց, APA-ին հայտնել է ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Հանդիպման ստույգ օր չի նշվում, միայն հաղորդվում է, որ այն տեղի է ունեցել նոյեմբերին, չի նշվում նաև, թե կոմիտեի ներկայացուցիչները ստույգ ում են տեսակցել։
Հուսեյնովան ասել է, որ «ձերբակալվածների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփման համար»։
Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարվել է 16 անձ, որոնցից 6-ը զինծառայողներ են, 10-ը՝ քաղաքացիական անձինք։
Կարդացեք նաև
Թարգմանությունը՝ Azatutyun.am-ի