Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Նահապետյան. «Մենք տեսնում ենք, որ արեւմտյան Ադրբեջան կոչվող օրակարգը Հայաստան պետությունը ոչնչացնելու հեռուն գնացող ծրագիր է»

Նոյեմբեր 28,2023 13:58

«Զանգ» քաղաքացիական շարժման անդամ Միքայել Նահապետյանը Մեդիա կենտրոնում խոսեց քաղաքացիների՝ իրենց իրավունքների համար պայքարելու, դրանց մինչեւ վերջ տեր կանգնելու անհրաժեշտության մասին:

«Կկանգնե՞նք մեր իրավունքի դիրքերում, կպաշտպանե՞նք մեր իրավունքները, թե համակերպվելու ենք, որ այսօր մեզնից խլում են մեր խոսելու միջոցը, վաղը կխլեն մեր ապրելու միջոցը, երրորդ օրը՝ մեր ապրելու տեղը ու վերջում փախստականների ճամբարներով ինչ-որ մի տեղ կտեղավորեն ու կստիպեն, որ դիմումներ գրենք, որպես իրենց իրավունքները պաշտպանել չկարողացած ու միջազգային ասպարեզում որբ մնացած մարդիկ՝ օգնություններ ստանանք ինչ-որ բարեգործական կազմակերպություններից:

Գալով շարժման նպատակին՝ մեր խնդիրն ինչ է եղել որպես քաղաքացիներ: Մենք քաղաքացիական նախաձեռնություն ենք, մենք անկուսակցականներ ենք: Մենք դեռեւս այս տարվա փետրվար ամսից սկսել ենք տեսնել, որ արեւմտյան Ադրբեջան կոչվող օրակարգը Հայաստան պետությունը ոչնչացնելու հեռուն գնացող նպատակ է: Երբ մենք դրա մասին բարձրաձայնում էինք գարնանը, մեզ վերաբերվում էին որպես անադեկվատների, որպես գժերի: Երբ ամռանը՝ հուլիսի 25-ին, լրագրողները օրակարգի լրջությունը պատկերացնելով հարց էին տալիս, կառավարության ղեկավարը մեղադրում էր ադրբեջանական նարատիվներ տարածելու մեջ, իսկ կառավարական պրոպագանդան հուշում էր հանրությանը, որ արեւմտյան Ադրբեջան կոչվող օրակարգը հայելային նարատիվ է: Եվ եթե մենք հրաժարվենք Արցախի հայերի իրավունքներից եւ անվտանգությունից, ապա նրանք էլ կհրաժարվեն արեւմտյան Ադրբեջան կոչվող իրենց հավակնություններից: Բայց կյանքը ցույց տվեց ու եվրոպական ամբիոններից վարչապետի շուրթերով խոսող անձը հաստատեց, որ Ադրբեջանը չի հրաժարվել այդ օրակարգից: Եվ ըստ այդմ, մենք որպես քաղաքացիներ հարցեր ունենք կառավարությունը, որն ասում է՝ չպետք է դիմադրենք:

Չդիմադրել արեւմտյան Ադրբեջան կոնցեպտին, նշանակում է Հայաստան պետության վերջը: Մի կառավարություն, որ հինգ-վեց անգամ հայտարարել է թե այսինչ բանը մեր համար կարմիր գիծ է, ու հետո վերադարձել իր հին դիրքերին ու նոր զիջումների, վստահություն չկա, որ այս կառավարության հետ կարող ենք առհասարակ դիմակայել մեր վրա եկող մարտահրավերներին: Մենք այլ տիպի պետություն ենք պատկերացնում եւ կոչ ենք անում, որ դրա շուրջ մեր քաղաքացիները մոբիլիզացվեն»,-ասաց Միքայել Նահապետյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930