Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալիևը համաձայնել է Բլինքենի առաջարկին, բայց մեկ պայմանով, որ «Վաշինգտոնը վերացնի ադրբեջանցի պաշտոնյաների՝ ԱՄՆ այցելելու անհիմն արգելքը»․ «Ազատություն»

Նոյեմբեր 28,2023 13:41

«Ազատություն» – Ադրբեջանի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին հայտարարություններն ու քայլերը լուրջ վնաս են հասցրել ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևը կողմնակալ է համարել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի՝ նոյեմբերի 15-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի լսումներում արտահայտած կարծիքները՝ շեշտելով՝ «դրանք չեն արտացոլում իրականությունը»։

Ընդգծելով, որ ադրբեջանական կողմը հաշվի է առել Բաքվի հետ կապված ԱՄՆ հայտարարությունները՝ երկկողմ հանդիպումները և բարձր մակարդակի շփումները չեղարկելու հարցում՝ Ալիևն ասել է, որ «մեր երկկողմ հարաբերությունները չեն կարող նախկինի պես լինել», և դրան համարժեք պատասխան է տրվել։

Ադրբեջանի նախագահ հիշեցրել է, որ այդ կապակցությամբ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, չեղարկվել են նաև բարձր մակարդակի այցերը։

Ըստ APA-ի՝ Բլինքենը թույլտվություն է խնդրել, որպեսզի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը դեկտեմբերին այցելի Ադրբեջան՝ հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Ալիևը համաձայնել է այս առաջարկին, բայց մեկ պայմանով, որ «Վաշինգտոնը վերացնի ադրբեջանցի պաշտոնյաների՝ ԱՄՆ այցելելու անհիմն արգելքը»։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը նշում է, որ «Բլինքենն ընդունել է այդ առաջարկը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930