Հայաստանի ու ԱՄՆ բենզինի գնի համեմատությունը (Տես առաջին գծապատկերը)։
Նշեմ, որ ճիշտ չէ ուղիղ համեմատել բենզինի գինը Հայաստանում և ԱՄՆ-ում, քանի որ ԱՄՆ-ն նավթ արտադրող և սպառող ամենախոշոր պետությունն է, որը OPEC+ երկրներից արդեն գրեթե նավթ չի ներմուծում։ Հայաստանը նավթի պաշարներ չունի և բենզինը ներմուծում է Ռուսաստանից։ Սակայն համաշխարհային նավթի գներն ազդում են բենզինի գնի վրա և՛ ԱՄՆ-ում և՛ Հայաստանի շուկայում, որը երևում է գծապատկերից։ Բենզինի գինը նույն աճի ու նվազման տենդենցները ունի գրեթե բոլոր պետություններում։
Այս պահին բենզինի գինը Հայաստանում ռեկորդային բարձր է։ Ուշադրություն դարձրեք, որ սեպտեմբերի 8-ից բենզինի գինը Հայաստանում գրեթե չի փոխվել է՝ 1.32 դոլար և հոկտեմբերի 4-ին գրանցված ռեգուլյար բենզինի գնի բարձրացումը 540-ից 570 դրամ հիմնականում պայմանավորված էր դրամի արժեզրկումից՝ 380-ից 402 դրամ։ Դոլարով ներմուծման գինը չի փոխվել։
* Նշումներ՝ ՀՀ շուկայական գինը փոխանակվել է դոլարի օրվա միջազգային փոխարժեքով։
Իջնելո՞ւ է արդյոք բենզինի գինը։
Կարդացեք նաև
Քննարկենք այն հնարավոր նախապայմանները, որոնք կարող են իջեցնել բենզինի գինը։
ԱՄՆ բենզինի գների իջեցում։ Բենզինի գինը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում սեպտեմբերի 30-ին էջել է 1.03 դոլարից մինչև 0.69 ցենտ։ Նորից նշեմ՝ ԱՄՆ և Հայաստանի բենզինի գները տարբեր շուկայական մեխանիզմներով են ձևավորվում, բայց երկուսի վրա էլ ազդում են համաշխարհային նավթի գները։
Համաշխարհային նավթի գների իջեցում։ Ռուսական Urals նավթի գինը սեպտեմբերի 30-ին պիկային կետին 80 դոլարի էր բարելի համար, այս պահին 65 դոլար է մեկ բարելի համար, գինը իջել է մոտ 20 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում իջել են նաև այլ նավթի նիշերը (տես գծապատկեր 2)։
Ռուսական բենզինի արտահանման արգելիքի դադարում։ Ռուսաստանը սեպտեմբերի 21-ին ժամանակավոր արգելք էր դրել բենզինի և դիզելային վառելիքի արտահանմանը, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ։ Այս քայլի նպատակն էր հագեցնել Ռուսաստանի շուկան վառելիքով և իջեցնել ներքին շուկայում դրա գինը։ Այս քայլը նույնպես սահմանափակեց համաշխարհային բենզինի առաջարկը։ Բենզինի և դիզելային վառելիքի արտահանման սահմանափակումները արդեն հանվել են՝ համապատասխանաբար հոկտեմբերի 7-ին և 22-ին։ Սա հետ մեծացրեց արտաքին շուկայում վառելիքի առաջարկը։
Դրամի հնարավոր արժևորում: 402-ից 380 դրամ։ Վերջին ժամանակահատվածում գրեթե բոլոր զարգացող պետությունների արժույթները արժևորվել են։ Ռուբլին արժևորվել է 9 տոկոսով, ղազախական տենգեն` 4 տոկոսով, լեհական զլոտին 9 տոկոսով, եվրոն՝ 4 տոկոսով (տես գծապատկեր 3): Այս տենդենցը դեռ շարունակվում է։ Սա ճնշում է գործադրում նաև մեր շուկայի վրա, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ դոլարի ծավալը վերջին 2 ամսում Հայաստանի շուկայում որոշակիորեն մեծացել է։
Ինչքանո՞վ կարող է նվազել բենզինի գինը մեր շուկայում։
Նավթի գնի իջացումը բենզինի գինը կարող է իջեցնել 20 տոկոսով, իսկ դրամի արժևորումը 402-ից 380՝ 5 տոկոսով։ Այդ դեպքում գումարային մոտ 25 տոկոսով կարող է բենզինի գինը իջնել մոտակա 2-3 ամսում։ Դառնալով՝ ռեգուլյարը 400 դրամ, պրեմիում բենզինը՝ 430 դրամ։
Աղասի ԹԱՎԱԴՅԱՆ
Տնտեսագետ, Tvyal.com կազմակերպության ղեկավար