Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան 3-րդ երկրների միջոցով Ռուսաստան է վերաարտահանել պատժամիջոցների ներքո գտնվող ապրանքներ

Նոյեմբեր 28,2023 11:44

Ermenihaber. Բրիտանական «Financial Times» թերթի տեղեկացմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Բրայան Նելսոնն այս շաբաթ Թուրքիա կմեկնի՝ Ռուսաստանին աջակցող ֆինանսական գործունեությունը կանխելու նպատակով:

Նշվում է, որ Թուրքիան ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում 3-րդ երկրների միջոցով Ռուսաստան է վերաարտահանել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ։ Մասնավորապես Թուրքիան այս տարվա 9 ամիսներին  արտահանել է 158 մլն դոլարի 45 տեսակի ապրանք, այդ թվում և միկրոչիպերը, որոնք նշվել են որպես բարձր առաջնահերթություն ու արտահանվել են Ռուսաստան և նախկին խորհրդային 5 երկրներ, որոնք միջնորդ են եղել Մոսկվայի համար։

Նշվում է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն երկար ժամանակ փորձում էին սահմանափակել Ռուսաստանի հնարավորությունները 3-րդ երկրների միջոցով երկակի նշանակության պարագաներ ներմուծելու համար։ Ըստ այդմ՝ Ղազախստանի, Սերբիայի և Թուրքիայի նման երկրների ընկերությունները, պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները Ռուսաստան վերաարտահանելով, մեղադրվում են երկրի ռազմական մեքենային աջակցելու մեջ։

Հաղորդվում է, որ ԵՄ-ի առաջիկա ֆինանսական փաթեթը նպատակ ունի խոչընդոտել պատժամիջոցներից խուսափելու Ռուսաստանի կարողությունները։

Իսկ ըստ «Bloomberg» պարբերականի՝ Ռուսաստանի բարձր առաջնահերթության ապրանքների գնումների 80 տոկոսը գալիս է Չինաստանից և Հոնգ Կոնգից։ Ղազախստանից, Սերբիայից, Թուրքիայից, Հայաստանից, Ադրբեջանից և Ուզբեկստանից արված արտահանումները 2023-ի երկրորդ կեսին նվազել են, սակայն մեծ մասամբ գերազանցում են նախապատերազմյան մակարդակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930