Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժամանակին ԱՄՆ-ն սպառնացել է Թուրքիային՝ եթե շարունակի աջակցել Ադրբեջանին Արցախի դեմ, կզրկվի ամերիկյան կործանիչներից․ Օմեր Չելիք

Նոյեմբեր 28,2023 11:19

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Թուրքիայի իշխող՝ Արդարություն և զարգացում կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը երեկ իր ելույթում նշել է, որ ժամանակին ԱՄՆ-ն սպառնացել է Թուրքիային, որ եթե Թուրքիան շարունակի աջակցել Ադրբեջանին Արցախի դեմ, ապա կզրկվի ամերիկյան F-16 և F-35 կործանիչներից։ Այս հանգամանքը «շանտաժ» որակող Չելիքը չի նշում, որ Թուրքիան ոչ միայն չի տրվել այդ սպառնալիքին, այլև կործանիչների թեման էլ որևէ կերպ չի փակվել և Թուրքիան գնման գործընթացը շարունակում է։

Այս հոլովակը այն մարդկանց համար է, որոնց թվում է, որ Թուրքիայի՝ մեր պետության հանդեպ ունեցած ծավալապաշտական նկրտումների դեմ յոթ սարից այն կողմ գտնվող պետություններ, որոնք նաև Թուրքիայի դաշնակիցն են, իրական քայլեր են անելու։

1991-2020 թթ. Թուրքիային զսպող միակ իրական գործոնը Հայկական բանակն էր և դրա միջոցով ձևավորված անվտանգային միջավայրը։ Այսօր էլ է հնարավոր դա վերականգնել, և հենց այդ պատճառով են Թուրքիան և Ադրբեջան ձգտում ամեն գնով թույլ չտալ հայկական բանակի վերականգնումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930