Լրահոս
Օրվա լրահոսը

Մի կողմից ՀԱՊԿ-ին արդարացիորեն մեղադրում են, մյուս կողմից՝ փաստաթղթով հրաժարվում ՀԱՊԿ օգնությունից. Արման Աբովյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 28,2023 11:06

Արդյոք ինչ-որ բա՞ն է փոխվել հայ-ռուսական փոխհարաբերություններում, որ Փաշինյանն այս անգամ որոշել է մասնակցել ռուսական ֆորմատով միջոցառումներին։

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, քաղաքագետ Արման Աբովյանը վստահեցնում է՝ հարաբերությունների «տաքացումը» թվացյալ է․ «Ոչ մի տաքացում էլ չկա, ճգնաժամը չի անցել շատ պարզ պատճառով, որ ՀՀ իշխանությունը կիրառում է ճոճանակի մարտավարությունը, այսինքն՝ «հա՛մ յուղում են, հա՛մ՝ դաղում»։ Աբովյանի կարծիքով` սա ոչ թե իշխանությունների մարտավարությունն ու որոշումն է, այլ նրան կառավարող Արեւմուտքի․ «Փորձված մարտավարություն է՝ բզել, բզել, հարաբերությունները միտումնավոր փչացնել` արտաքին խաղացողների պահանջով, հետո հասնել մի կետի, մի փոքր թուլացնել ճնշումը։ Ուստի դիրքորոշման փոփոխություն չի եղել, դոկտրինալ առումով ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ իշխանությունները ռուսների հետ ընտրել են կոնֆրոնտացիոն ճանապարհը, եւ այստեղ ավելի շատ ուշադրություն է պետք դարձնել ոչ թե այն հանգամանքի վրա, որ գնալու է Պետերբուրգ, եւ լարվածությունը թոթափող հայտարարություններ են արվում, այլ այն իրողության, որ Հայաստանը գործնականում քայլեր չի կատարում, որոնք կթուլացնեն լարվածությունը։ Դիցուք` օրեր առաջ Հայաստանում ամենաբարձր մակարդակով ընդունել են Գերմանիայի արտաքին հետախուզության պետ Բրունո Կալին, սա չեմ ասի` դեմարշ է, բայց լուրջ ազդակ էր ՌԴ-ի համար՝ առաջնահերթությունների տեսանկյունից»։

Եթե Հայաստանն իսկապես կողմ է հայ-ռուսական հարաբերությունների վերականգնմանը, Աբովյանի խոսքով՝ առնվազն չպետք է խուսափի ռուսական հարթակներում բանակցություններից․ «Տեսեք՝ մի կողմից ՀԱՊԿ-ին արդարացիորեն մեղադրում են՝ ասելով, որ ՀՀ տարածքների օկուպացիայի վերաբերյալ արձագանքը խնդրահարույց է, մյուս կողմից՝ փաստաթղթով հրաժարվում են այն օգնությունից, որը ՀԱՊԿ-ն առաջարկում է։ Ամենակարեւորը՝ եթե դու ունես խնդիր, ապա պետք է նստես եւ քննարկես բարդ եւ պարզ խնդիրները, որ լուծումներ ստանաս, եթե չես քննարկում, կնշանակի՝ քեզ ձեռնտու է այդ խնդիրների առկայությունը, ինչը, ըստ էության, խոսում է այն մասին, որ այս իշխանություններին ձեռնտու է առկախված պահել խնդիրները, որոնք ձեւավորվել են արտաքին արեւելյան ճակատում, եւ, այո, մեկ-երկու հայտարարությամբ իրավիճակ չի թոթափվում, խնդիրը ռուսամետ, արեւմտամետ քաղաքականության մասին չէ, խնդիրն անկայուն քաղաքականության հետեւանքներով ստեղծված իրավիճակի մասին է, որը չեմ կարծում, թե էականորեն կարող է փոխվել»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930