Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պատմության մեջ, հավանաբար, այսչափ քաղբանտարկյալներ չենք ունեցել: Ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են․ Գոհար Մելոյան. «Փաստ»

Նոյեմբեր 28,2023 10:59

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ խոսում էր հարուցված քրեական գործերի մասին, շեշտում, որ որոշումների և վճիռների կայացումն ուշանում է: Որքանո՞վ են տեղին նման քննարկումները և արդյո՞ք ուղիղ հրահանգներ չեն: Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանն ասում է՝ 2018 թ.-ից ի վեր առաջին անգամ չէ, որ երկրի վարչապետի՝ նման բառամթերքով ելույթների ենք ականատես լինում:

Հիմա քրեական հետապնդում կարող է հարուցվել, ասենք, սոցիալական ցանցում գրառման համար: Հետաքրքրվում ենք՝ վերջին շրջանում փոխվե՞լ է հետապնդումների բնույթը, թե՞ ոչ: «Իմ գնահատմամբ, Հայաստանի պատմության մեջ, հավանաբար, այսչափ քաղբանտարկյալներ չենք ունեցել: Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են: Խնդիրն այն է, որ մարդկանց նկատմամբ նոնսենսի հասնող իրավական գործընթացներ են նախաձեռնվում: Այնպիսի անհիմն հանցակազմերի հիման վրա են մարդկանց հետապնդում, որ օրինական ու իրավական երկրում, իրավունքի գերակայության, օրինականության սկզբունքի պայմաններում անհնար է պատկերացնել:

Ու լրջագույն խնդիրն այն է, որ բոլոր այս դեպքերում, որոնք, ըստ էության, անգամ Քրեական օրենսգրքով նախատեսված հոդվածների պարագայում իրենցից ներկայացնում են միջին ծանրության հանցագործություն, մարդկանց նկատմամբ մահակ է դարձել խափանման միջոցը: Այս բնույթի մեղադրանքների պարագայում մարդկանց նկատմամբ մեծամասամբ կիրառվում է կալանք: Կալանքը տեսության, գիտության մեջ ու պրակտիկայում նախատեսված է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում դրա հնարավոր շարունակությունը կանխարգելելու կամ գործի քննությունն օբյեկտիվ ապահովելու նպատակով, այնինչ ամբողջովին մեկուսացնում են մարդուն, սահմանափակում են տեսակցությունների հնարավորությունը, ընդհուպ մինչև ընտանիքի անդամների հետ: Սա դարձել է դասական պատժիչ գործիք, մահակ ընդդիմադիր գործիչներին ճնշելու, նրանց խոսքի ազատության իրավունքը սահմանափակելու ուղղությամբ: Էլ չասած, որ արդեն թիրախավորվում է մարդու անձնական ազատությունը»,-նշում է մեր զրուցակիցը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930