Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զարմանք է առաջացնում վերլուծությունը, որ Ծառուկյանի գույքն ամբողջ ծավալով ապօրինի է։ Վերջիվերջո, 80-ականներից ի վեր աշխատել է. Էմին Խաչատրյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 28,2023 10:47

Գագիկ Ծառուկյանի շահերի ներկայացուցիչ Էմին Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց՝ զավեշտալի է համարում, որ դատախազությունը 3 տարի ուսումնասիրություն է արել, իսկ պատասխանող կողմին, այսինքն՝ Ծառուկյանին ու նրա փաստաբաններին, ընդամենը 1 ամիս է ժամանակ տվել՝ համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու համար։

«Զավեշտն այն է, որ իրենք 3 տարի ուսումնասիրություն են կատարում, ինքներդ էլ եք հասկանում, որ բավականին ծավալուն նյութ պետք է ուսումնասիրվեր, եւ այդքանից հետո մեզ ընդամենը 1 ամիս ժամանակ են տրամադրում, որպեսզի այդ բոլոր հարցադրումներին հանգամանալից պատասխաններ ներկայացնենք։ Բնականաբար, մենք պատասխանել ենք, որ ներկայացված հայցն ամբողջովին չենք ընդունում, պարոն Ծառուկյանը ոչ մի ապօրինի գույք չունի, հետագայում մենք ծանրակշիռ ապացույցներ կներկայացնենք։ Եթե հիշում եք, պարոն Ծառուկյանն Օլիմպիական կոմիտեի մոտ հարցազրույց տվեց, որում նշեց, որ 1989 թվականից ամբողջ ընտանիքով աշխատել են եւ ստեղծել են այն ամենը, ինչ ունեն։ Դրա վերաբերյալ ունենք բավականին ծանրակշիռ ապացույցներ, որոնք այժմ գտնվում են վերլուծության փուլում՝ իրավաբանների ու տնտեսագետների կողմից, հետեւաբար կարճ ժամանակ անց մենք մեր դիրքորոշումն ավելի առարկայական ու բովանդակալից կներկայացնենք ու կապացուցենք, որ պարոն Ծառուկյանը դեռ 80-ականների վերջերից ակտիվ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, իհարկե` թույլատրելիի սահմաններում։ Այն ժամանակ կային ձեռնարկություններ, կոոպերատիվներ, այդ ժամանակահատվածից զբաղվում է ե՛ւ տրիկոտաժի արտադրությամբ, ե՛ւ թրմօղու արտադրությամբ, գյուղատնտեսական բարիքների արտադրությամբ եւ այլն։ Բազմաթիվ ոլորտների հետ առնչվող գործունեություն է ծավալել, դրանց հետ կապված փաստաթղթեր կան, որոնք կներկայացնենք։ Ուղղակի ինձ մոտ զարմանք է առաջացնում այդ վերլուծությունը, որ պարոն Ծառուկյանի գույքն ամբողջ ծավալով ապօրինի է։ Վերջիվերջո, անձը 80-ականներից ի վեր աշխատել է եւ երկրում որեւէ ղեկավար պաշտոն չի զբաղեցրել, հայտնի ճշմարտություն է, որ 2003-2004 թվականներից է եղել պատգամավոր, բայց ԱԺ պատգամավոր լինելը ո՛չ նախարարի պաշտոն է, ո՛չ վարչության պետ, Ծառուկյանն առավելություն վերապահող ոչ մի պաշտոն չի զբաղեցրել»,- ասաց պաշտպանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
 Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930