Արցախի գլխավոր դատախազությունում 44-օրյա պատերազմի եւ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ քրեական վարույթ էր հարուցվել: Կապվեցինք Արցախի նախկին գլխավոր դատախազ, հետագայում պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ, ով վարել է այդ գործի քննությունը, սակայն նրա՝ պետնախարար նշանակվելուց հետո վարույթը կարճվել է:
– Արցախի գլխավոր դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակներում Սամվել Բաբայանը, Արայիկ Հարությունյանը, Ջալալ Հարությունյանը հարցաքննվե՞լ են։
– Ես բազմաթիվ այլ հարցաքննություններ եմ կատարել այդ քրեական վարույթի շրջանակում։
– Մասնավորապես Սամվել Բաբայանին հարցաքննե՞լ եք։
Կարդացեք նաև
– Այդ վարույթի շրջանակում՝ ոչ։
– 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթի շրջանակում չե՞ք հարցաքննել։
– Հիմա լավ չեմ հիշում, հնարավոր է, որ հարցաքննած լինեմ, որքան հիշում եմ՝ վստահաբար հարցաքննվել են Արայիկ Հարությունյանը, Ջալալ Հարությունյանը, որքան հիշում եմ՝ նաեւ Սամվել Բաբայանը։
– Սամվել Բաբայանի հարցաքննությունից հետեւյալ դրվագը հիշո՞ւմ եք․ «Երկու անգամ դիմել են Փաշինյանին՝ պատերազմը կանգնեցնելու խնդրանքով»։
– Ես մանրամասնությունները չեմ կարող ասել, դրանք այնպիսի արձանագրություններ են, որոնք վարույթում են եւ հասանելի են. եթե անհրաժեշտությունը կա, կարող են վերցնել, ուսումնասիրել, ես չեմ հիշում։
– Ձեր ստացած տեղեկությունները, քրեական վարույթի նյութերն ուղարկե՞լ եք այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազություն, դատախազ Արթուր Դավթյանին։
– Այո, այդ վարույթի շրջանակում փոխգործակցություն եղել է։
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: