Այս օրերին Սուրեն Սահակյանի եւ նրա թիմակիցների ձեւավորած «Զանգ» շարժումն է քայլերթեր եւ անհնազանդության ակցիաներ իրականացնում, վրան տեղադրում. ինչպես նրանց հայտարարություններից է պարզ դառնում, ոստիկանությունն անհանդուրժող վերաբերմունք է ցուցաբերում ակցիայի մասնակիցների նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը Սուրեն Սահակյանից հետաքրքրվել է՝ ինչով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության անհանդուրժող վերաբերմունքն իրենց ակցիաների նկատմամբ, արդյոք փողոցային պայքարի օրերին ինքն արժեքավոր խորհուրդներ է տվել՝ ինչպես աշխատել հանրության հետ:
«Մի անգամ առանձնազրույցում ոստիկաններից մեկն (թող ների, որ, առանց իր ասելու, հրապարակում եմ իր ասածը) ինձ ասաց՝ ես ամեն բան լավ հասկանում եմ, բայց բոլոր ժամանակներում ոստիկանության բոլոր ժամանակների միակ սրբազան պարտականությունը օրվա իշխանությունների «հետույքը» պահելն է. սա էլ երեւի Ձեր հարցի պատասխանն է՝ ինչու են այդպես վարվում»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։