ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել հանցավոր խմբի կողմից մանկապարտեզներում սննդի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակություն և փաստաթղթի կեղծիք կատարելու դեպքերի մասին:
Քանի որ հաղորդագրության մեջ շեշտվում է «Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող տարբեր մանկապարտեզներ» արտահայտությունը, «Փաստը» որոշ պարզաբանումների համար դիմեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանին: Վերջինս նախ նշեց. «Երևան քաղաքում նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի մատակարարումն իրականացվում է պետական գնումների մրցույթներում հաղթող ճանաչված մասնակիցների կողմից: Գնումներն իրականացվում են վարչական շրջանների կողմից ուղարկված՝ իրենց տարածքներում գործող մանկապարտեզների սննդի կարիքների վերաբերյալ հայտերի միջոցով»:
Կոստանյանը նշեց, որ ԱԱԾ-ի բացահայտումները կապ ունեն Երևանում գործող որոշ մանկապարտեզների հետ: «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժինը նախադպրոցական ուսումնական հաստատություններում նկատել էր որոշակի անճշտություններ և այդ ողջ ինֆորմացիան փոխանցել էր ազգային անվտանգության ծառայությանը: Ուզում եմ շեշտել, որ Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետի, անհանդուրժող է ցանկացած նման երևույթի հանդեպ»,- ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում