«Միկա» մարզահամալիրում շարունակվող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության չորրորդ օրը Հայաստանի հավաքականն ունեցավ չորս մասնակից, որոնցից երեքը հաղթանակ տարան։
Պայքարը շարունակելու իրավունքը պահպանեցին 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը, 57 կգ՝ Անդրանիկ Հարությունյանը եւ 75 կգ՝ Ալբերտ Հարությունյանը։ Միայն Վահագն Գալստյանը 54 կգ քաշային կարգում դուրս մնաց հետագա պայքարից։
Վաղը պայքարի մեջ մտնելու են Հայաստանը ներկայացնող չորս բռնցքամարտիկներ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ