Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խորքային պետությունը» ջախջախվա՞ծ է

Նոյեմբեր 28,2023 10:00

Ինչպես հայտնի է, հեղափոխականները, որոնք գալիս են իշխանության, շարունակում են մնալ հեղափոխական հարացույցի (պարադիգմի) մեջ: Ստանձնելով պետության ղեկը՝ նրանք մտահոգված են երկու հարցով՝ ինչպես քանդել պետական որեւէ ինստիտուտ եւ ինչպես պատժել որեւէ «ներքին թշնամու»: Առանց այդպիսի «թշնամիների» որեւէ հեղափոխական իշխանություն իր կյանքը չի պատկերացնում: Ստալինն, օրինակ, գտնում էր, որ սոցիալիզմի ժամանակ դասակարգային հակասությունները ոչ միայն չեն հաղթահարվում, այլեւս սրվում են: Ինչո՞ւ: Որովհետեւ «նախկինները», այսինքն, տվյալ դեպքում՝ բուրժուազիան, տեսնելով, թե ինչպիսի տպավորիչ հաջողությունների են հասնում բանվորներն ու գյուղացիները, ավելի է բորբոքվում եւ ավելի կատաղի պայքար մղում սոցիալիզմի դեմ: Ուստի անընդհատ անհրաժեշտություն է առաջանում «ջախջախել» թշնամի դասակարգին՝ նախկինների «մնացուկներին»: Այդ՝ տրամաբանությունից զուրկ տեսության հիման վրա բռնաճնշումների են ենթարկվել միլիոնավոր մարդիկ, այդ թվում՝ բանվորներ եւ գյուղացիներ:

Իսկ ո՞ւմ են «ջախջախում» կամ՝ արդեն «ջախջախել են» ՔՊ-ականները: Դատելով Փաշինյանի վերջին ասուլիսից՝ «5-րդ շարասյանը» եւ «խորքային պետությանը», որոնք, նրա կարծիքով, նույն բանն են: «5-րդ շարասյան», այսինքն՝ Ռուսաստանի ագենտուրայի եւ Կրեմլի լրտեսների մասին, արդեն շատ ենք գրել: Իսկ ի՞նչ է նշանակում «խորքային պետություն» (deep state):

Դա դավադրության ամենազավեշտալի տեսությունն է, որի մասին պետական մակարդակով 2016 թվականից սկսել է խոսել ԱՄՆ նախավերջին նախագահ Դոնալդ Թրամփը՝ նկատի ունենալով իր բոլոր ընդդիմախոսներին՝ քաղաքական գործիչներին, լրագրողներին, ինտելեկտուալներին, բիզնեսմեններին: Նրանց բոլորին Թրամփը դիտում էր որպես ինչ-որ գաղտնի դավադրության մի մաս՝ չբերելով դրա համար որեւէ ապացույց: Նման հասկացություն (derin devlet) կիրառվում է նաեւ Թուրքիայում, եւ դրա տակ հասկանում են օսմանյան ավանդույթը, համաձայն որի սուլթանները, իսկ այնուհետեւ երիտթուրքերը ստեղծում էին գաղտնի կառույցներ, որոնք իրականացնում էին իշխանության ամենակեղտոտ ծրագրերը: Տվյալ դեպքում՝ ընդդիմության հետ դա կապ չունի:

Փաշինյանը «խորքային պետության» տակ հասկանում է մոտավորապես այն, ինչ նկատի ուներ Թրամփը: Դա մի անորոշ հասկացություն է, որի վրա կարելի է բարդել պատերազմում պարտությունը, ինչպես նաեւ՝ վերագրել նրան բոլոր տեսակի հակաիշխանական ակցիաների կազմակերպումը: Ըստ այդմ՝ «խորքային պետությունը», ինչպես նաեւ «5-րդ շարասյունը» հաջողությամբ ջախջախվել են: Բայց «հպարտ քաղաքացիները» պետք է աչալուրջ լինեն՝ դեռ «ջախջախելու» շատ բան է մնացել: Չէ՞ որ ֆեյսբուքում անցանկալի գրառումներ անողները նույնպես «խորքային պետության» գործակալներ են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aha says:

    Excellent! Reminds me of Orwell’s Animal Farm, when Napoleon would continue to blame everything on Snowball years after the rebellion. One suggestion to the editor, please write an article drawing comparisons between today’s Armenia and Animal Farm, you would be surprised to see the large number of parallels 🙂

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930