Հորդանանում ամրոցի պեղումների ժամանակ հայերեն արձանագրություններ են ի հայտ եկել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատմաբան, հնագետ Համլետ Պետրոսյանը։ Նա տեղեկացրել է նաև, որ դրանք հետազոտելու համար հրավիրվել են հայ մասնագետներ։
«Շոուբակ:
Ամրոց Հորդանանում, որ հիմնադրել են խաչակիրները 12-րդ դարի սկզբին, որ պեղում են մեր իտալացի գործընկերները Ֆլորենցիայի համալսարանից, որտեղ գտնվել են հայերեն արձանագրություններ և որոնք հետազոտելու համար մենք այստեղ ենք:
Շնորհակալություն արշավախմբի ղեկավար պրոֆեսոր Միքելե Նուչոտիին և ամբողջ թիմին նման հնարավորության համար»,–ասվում է գրառման մեջ:
Կարդացեք նաև