Լուսավոր Հայաստան կուսակցության 27.11.2023թ. կառավարման խորհրդի նիստում Գևորգ Գորգիսյանը վայր դրեց կուսակցության փոխնախագահի լիազորությունները:
Նիստի ընթացքում առաջադրվեց Դավիթ Խաժակյանի թեկնածությունը փոխնախագահի կարգավիճակում, ով ընտրվեց միաձայն:
Լուսավոր Հայաստան կուսակցությունը շնորհակալություն է հայտնում Գևորգ Գորգիսյանին տարիների նվիրական աշխատանքի համար և մաղթում ամենայն բարիք: Նորընտիր փոխնախագահ Դավիթ Խաժակյանին կուսակցությունը մաղթում է հաջողություն նոր և պատասխանատու կարգավիճակում:
«Լուսավոր Հայաստան»