Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել են ՆԳՆ ոլորտի բարեփոխումներն ու ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ընդունման գործընթացի մանրամասներ. Արփինե Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Նոյեմբեր 27,2023 23:33

Նոյեմբերի 20-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին և Մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչին։

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, Ներքին և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։

Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության բնագավառում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթացի մանրամասներ։

Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ կարևորել է բարեփոխումներն ու այդ ուղղությամբ կատարված աշխատանքները։

Հյուրերը բարձր են գնահատել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթացի ուղղությամբ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կատարած աշխատանքը, ինչի հիման վրա էլ իրականացվում են նրանց օգնությունների տրամադրման միջոցառումներն ու այլ գործողություններ։

Հանդիպմանը քննարկվել են նաև ՆԳ ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումները, ծառայություններում կադրերի պատրաստման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930