Ոստիկանությունը Արամի փողոցից բերման ենթարկեց «Զանգ» շարժման նախաձեռնած ակցիայի երեք մասնակիցների, որոնք վրանը պահած իրազեկման երթ էին իրականացնում։ Շարժման երեք անդամների էլ ոստիկանությունը բերման ենթարկեց Սարյան փողոցից։ Բերման ենթարկվեցին նաեւ պետության մեր սիմվոլ վրանն ու բարձրախոսը։
Բայց իրազեկման մեր երթը միեւնույն է՝ շարունակվում է։
Ոստիկանությունը չպիտի՛ որոշի՝ մենք ուր պիտի քայլենք, բայց դրա համար մեզ պետք է քո օգնող ձեռքը, որովհետև եթե իրար պահող մեր ձեռքերը շատ լինեն, ոստիկանությունը այլեւս չի կարողանա մեզ անջատել իրարից ու մենք ավելի վստահ կքայլենք դեպի մեր երազանքի պետության ապագան որոշելու ճանապարհով։
«Զանգ» շարժում