Պետքարտուղարությունը դեռևս չի մեկնաբանել ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի շփումների հնարավորությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ-Բրայենը։
«Ես տեղյակ չեմ պարոն Լավրովի՝ հինգշաբթի օրը հանդիպմանը մասնակցելու ծրագրերին, ուստի չեմ մեկնաբանի որևէ հանդիպման հեռանկար»,- լրագրողներին ասել է Օ-Բրայենը։
ԵԱՀԿ-ն հայտնել էր, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ 57 երկրների արտաքին գործերի նախարարների տարեկան հանդիպումը կանցկացվի 2023 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում։
Կարդացեք նաև