Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը նոր մակարդակի կեղծիքներով ստեղծում է Հայաստանի նկատմամբ ռազմական հանցավոր գործողությունների արհեստական հիմքեր․ «Թաթոյան» հիմնադրամ

Նոյեմբեր 27,2023 21:44

Ադրբեջանի իշխանությունը նոր մակարդակի կեղծիքներով ստեղծում է Հայաստանի նկատմամբ նոր պահանջների և ռազմական հանցավոր գործողությունների արհեստական հիմքեր։ Սկսել են բերել Հայաստանի կոնկրետ գյուղերի և քաղաքների կեղծ օրինակներ:

Ադրբեջանական պետական քաղաքականության մեր ուսումնասիրությունները վեր են հանել նոր փաստեր։ Մասնավորապես, նրանք արդեն անցել են մանրամասն կեղծիքների: Հայաստանի կոնկրետ գյուղերի կամ քաղաքների (օրինակ՝ Սյունիքում կամ Գեղարքունիքում) օրինակով կեղծիքներով «հիմնավորում» են, թե իբր դրանք «ադրբեջանցիների նկատմամբ հայերի գործած կոտորածների արդյունքում դատարկվել են և տեղահանվել, ունեզրկվել»։ Ժամանակաշրջանը, որպես կանոն, ընդգրկում է 20-րդ դարի սկզբից 1920-ական թթ․, իսկ հետո էլ կեղծում են 1980-ականների փաստերը:

Սա հետևողական քաղաքականություն է, որ լայնածավալ իրականացվում է ամբողջ Ադրբեջանում և արտերկրում՝ պետական ու իշխանական այլ լրատվամիջոցներով՝ ապահովելով լայնածվալ քարոզչություն։ Սրանով նրանք, նախ, ոչ միայն չեն թողնում, որ մարի հասարակությունում հայատյացությունն ու թշնամանքը, այլև դա խորացնում են։

Այսինքն` առաջ են բերվում առաջին հայացքից մարդասիրական հարցեր, բայց իրականում այդ «մարդասիրական» քողի ներքո նախապատրաստվում են քաղաքական ծրագրեր ու ռազմական ագրեսիայի հիմքեր և ներկայացնում են տարածքային նոր պահանջներ Հայաստանի նկատմամբ: Այս քաղաքականությունն է ընկած հայ զինծառայողների ու բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ծառայողների գործած վայրագությունների հիմքում:

Սրանով ստեղծվում են Հայաստանի նկատմամբ «հատուցումների և տարածքային պահանջների», այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» իբր վերադարձի կեղծ հիմքեր՝ նաև ապահովելով Արցախի էթնիկ զտումների և բնակչության զանգվածային բռնի տեղահանումների հայելային կրկնությամբ գործեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930