Լրահոս
Օրվա լրահոսը

GemGenève-ը նվաճած հայը

Նոյեմբեր 27,2023 18:15

Թանկարժեք քարերի և ոսկյա զարդերի Ժնևի միջազգային ցուցահանդեսն  իր պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալել է ոսկերիչ-դիզայների Հայաստանից «Փոքրուց զբաղվում էի թեկվանդոյով ու երազում դառնալ հայտնի մարզիկ։ Երբեմն նկարում էի։ Տատիկիցս բացի ոչ ոք չէր նկատում իմ գեղարվեստական ունակությունները: Այսօր դիզայներ-ոսկերչի իմ մասնագիտությամբ պարտական եմ վերջինիս քաջալերանքին», ասում է Շավարշ Հակոբյանը։

Այս խոստովանությունը ոսկերիչ-դիզայներն արեց 2023 թվականի նոյեմբերին GemGenève թանկարժեք քարերի և ոսկյա զարդերի միջազգային ցուցահանդեսի նախադիտման հատուկ երեկոյին։ Ցուցահանդեսի երկու հիմնադիրներ՝ Ռոննի Տոտահի և Թոմաս Ֆարբերի ողջույնի ուղերձներից հետո ոլորտի մասնագետներն ու լրագրողները շտապեցին բացահայտել նոյեմբերյան թողարկման անակնկալները:  Մեր հայրենակիցը՝ իր ուրույն զարդերով, ամենաուշագրավ հայտություններից էր։ 2018 թվականին՝ GemGenève-ի հիմնադրումից ի վեր  , Շավարշը առաջին ոսկերիչն է Հայաստանից, ով ընտրվել է մասնակցելու այս հեղինակավոր ցուցահանդեսին՝ որպես «Ծագող տաղանդ»։

Նախադիտմանն հաջորդած ցուցահանդեսյան չորս օրերի ընթացքում Շավարշի անվանական “Shavarsh Hakobian” ստենդը, որը կազմակերպիչները տեղադրել էին Village des Designers հրապարակում, դարձավ ցուցահանդեսի լավագույն տեսարժան վայրերից մեկը:

Իր աշխատանքների ինքնատիպության շնորհիվ այցելուների համակրանքը ձեռք բերած հայաստանցի ոսկերիչը կոլեկցիոններներին ու ոլորտի սիրահարներին Ժնևում կրկին իր շուրջը կհավաքի 2024 թվականի մայիսին , որտեղ վերջիններիս կսպասի տարվա ամենամեծ նորույթը՝ ոսկերիչների հայկական պատվիրակությունը իրենց տաղավարով :

«Ինչո՞ւ ընտրեցիք Շավարշին» հարցին Նադեժ Տոտահը՝ Ռոննիի դուստրը և ծագող տաղանդներ ընտրող թիմի ղեկավարը, պատասխանեց. «Նրա ոճն իսկապես յուրահատուկ է, և ինքն էլ շատ տպավորիչ է իր համեստությամբ»։

Ձախից աջ. Աննա, Շավարշ, Նադեժ Տոտահ, Նարինե (Աննայի քույրը)

Շավարշի ներկայացրած աշխատանքներում տավիղ հիշեցնող մատանիների շարքը հիացրել էր այցելուներին։ «Այս հավաքածուն հաճախորդների կյանքը երջանկության մեղեդիով լցնելու համար է ստեղծվել»,- ժպտալով պատասխանում է Աննան՝ Շավարշի կինը:

Այսպիսով, 2024-ի մայիսին Շավարշի Ժնև վերադարձին սպասելիս, հանրությունը կարող է ընկղմվել նրա ստեղծած ինքնատիպ ստեղծագործությունների մեղեդու մեջ։

Աննա Ազնաուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930