ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գործող Սերյոժա Դալլաքյանին պատկանող «Լվա ինքդ» ավտոլվացման կետում։
Ստուգմամբ պարզվել է, որ ավտոլվացման արդյունքում առաջացած կեղտաջրերը հեռացվում և կուտակվում են տարածքում առկա կլանող բաց հորի մեջ։
ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրահեռացումը կասեցվել է, կեղտաջրերի հեռացման խողովակաշարն ապամոնտաժվել ու կապարակնքվել է։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին