Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակն իջել է 1սմ-ով

Նոյեմբեր 27,2023 16:56

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 20-26-ը (2023թ․)

☑️ Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և նոյեմբերի 26-ին կազմել է 1900.21մ (26.11.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 7սմ-ով։

☑️ 2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր ջրառի ծավալը կազմել է 228․234մլն. մ³:

☑️ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 20-26-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.864մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 26-ը ներառյալ՝ 106.697մլն. մ³:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930