Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը Մանվել Գրիգորյանին ճանաչեց մեղավոր, իսկ նրա կնոջը դատապարտեց 5 տարի 11 ամիս, 27 օրվա ազատազրկման ու համաներում կիրառեց

Նոյեմբեր 27,2023 16:03

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր հրապարակվեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի դատավճիռը:

Մանվել Գրիգորյանը մեղավոր ճանաչվեց, նրա կինը դատապարտվեց վեց տարվա, ապա վերջնական պատիժը մնաց 5 տարի 11 ամիս, 27 օրվա ազատազրկումը, սակայն դատարանը կիրառեց համաներում:

Հիշեցնենք, որ Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինաբար զենք-զինամթերք ձեռքբերելու, փոխադրելու ու իրենց պատկանող տներում պահելու համար:

Դատարանը նաեւ այսօր բավարարեց Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ նկատմամբ ներկայացված 4 քաղհայցեր, որոնք ներկայացվել էին դատախազի, ԵԿՄ-ի ու մեկ տուժողի կողմից:

Դատարանը պարտավորեցրեց վերադարձնել վնասի չափից 1 միլիարդ 250 միլիոն դրամ, 562 միլիոն դրամ, 102 միլիոն դրամ, 101 միլիոն դրամ:

Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մանվել Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի շուրջ մեկ միլիարդ ութ հարյուր միլիոն  ՀՀ դրամ, 8 ավտոմեքենա, բացի այս՝ շուրջ 8 հազարի հասնող «Զինվորի բաժին» մակնշմամբ մթերք, հանդերձանք, դեղորայք կտրվի ԵԿՄ-ին, իսկ մի քանի տասնյակ հազարի հասնող զենք և զինամթերք կտրվի ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինմանը։ Դատարանի որոշմամբ այս գործով տուժողի իրավահաջորդ Հ. Թորոսյանին կվերադարձվի Վաղարշապատում գտնվող 1 բենզալցակայան։

Նազիկ Ամիրյանից կբռնագանձվի շուրջ հարյուր մեկ միլիոն երկու հարյուր հազար ՀՀ դրամ, իսկ նրա հաշիվները, շարժական, անշարժ գույքերը կմնան կալանքի տակ՝ մինչև դատավճռի կատարումը:

Ամիրյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ միայն 933 միլիոն դրամը անհատների ու հիմնադրամների հատկացրած գումարներն են ԵԿՄ-ին, որոնց հետ կապ չունի պետությունը: Ըստ նրա՝ բռնագանձման ներկայացված գումարների թվերն էլ անհասկանալի է՝ որտեղից են վերցրել:

Փաստաբանը պնդեց, որ դատական ակտը ակնհայտ քաղաքական պատվերի մասին է վկայում ու իրենք պատրաստվում են բողոքարկել, որովհետեւ նման դատավճիռը, եթե դառնա նախադեպ, ապա ազգի գլխին իսկական փորձանք է դառնալու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930