Բելգիայում այրվածքներով բուժում ստացող երեք տուժածից երկուսն ապաքինվել են, շուտով կլինեն Հայաստանում: Մեկ տուժած կշարունակի բուժումը:
Անահիտ Ավանեսյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին` Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանին օգնության ձեռք մեկնելու համար:
«Շատ շուտով Բելգիան դեսպանություն կբացի Երևանում` ի նշան համերաշխության: Այդ ծանր օրերին տպավորված էի Բելգիական առաջին օգնության և աջակցության թիմի (B-FAST), ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և ձեր համակարգված աշխատանքով` տուժածներին օգնելու հարցում»,-նշել է դեսպանը:
🤝Քննարկվել են առողջապահական համակարգային բարեփոխումներն ու մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությունը`
Կարդացեք նաև
✔️առողջության համապարփակ ապահովագրության փորձագիտական աջակցություն
✔️այրվածքների կառավարման, մասնագիտական վերապատրաստման հնարավորություն
✔️դեղագործության ոլորտում կապերի խորացում
✔️ուռուցքաբանության ոլորտում գործընկերային կապերի հաստատում:
Նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանության բացումը նոր լիցք կհաղորդի առողջապահության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
ՀՀ առողջապահության նախարարություն