Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Հակոբ Միհրանյանի թեկնածությանը

Նոյեմբեր 27,2023 15:47

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 27-ի նիստում քննարկել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հակոբ Միհրանյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:

Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը: Նա տեղեկացրել է, որ Հակոբ Միհրանյանն ավարտել է ՀՀ ազգային ագրարային համալսարանը, մասնագիտությամբ տնտեսագետ-միջազգայնագետ է, Հաշվեքննիչ պալատում աշխատում է 2010 թվականից:

Թեկնածուն շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Հակոբ Միհրանյանը նշել է, որ օրենսդրական բացերի շտկումը, հետհսկողության գործընթացների ամրագրումը, հաշվեքննության առարկային եւ հաշվեքննվող օբյեկտին վերաբերվող   ամբողջական տեղեկատվության հասանելիությունն առանցքային քայլեր են հաշվեքննության արդյունավետությունն ապահովելու համար:

«Եթե ինձ վստահվի այդ պաշտոնում աշխատելու պատիվը, ես պարտավորվում եմ ամրապնդել կապը պետական կառավարման եւ հանրային վերահսկողության միջեւ: Կպաշտպանեմ նախաձեռնությունները, որոնք խթանում են համագործակցային միջավայրը պետական մարմինների եւ Հաշվեքննիչ պալատի միջեւ՝ ապահովելով թափանցիկություն եւ երկխոսություն, ինչը կնպաստի հանրային կառավարման գործընթացների արդյունավետության բարձրացմանը»,- ասել է Հակոբ Միհրանյանը:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Հակոբ Միհրանյանի թեկնածությանը:

Հանձնաժողովի քննարկել է նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու մասին որոշման նախագիծը:

Գեւորգ Պապոյանն առաջարկել է դեկտեմբերի 18-ին  Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու  Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ գումարել:

Նիստում կքննարկվի ՀՀ թվային փոխակերպման թվայնացման գործընթացի հաշվետվության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:

Հանձնաժողովը դրական է արձագանքել առաջարկին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930