Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստան» դաշինքն արգելափակել է իմ մասնակցությունը խորհրդարանական լսումներին. Էդգար Ղազարյան

Նոյեմբեր 27,2023 15:34

«Համախմբում» նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը

«Հայաստան» դաշինքն արգելափակել է իմ մասնակցությունը խորհրդարանական լսումներին

2023 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությամբ ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցի վերաբերյալ։ Հանդիսանալով «Հայաքվե»-ի սկզբնական նախաձեռնող խմբի 66 անդամներից մեկը, ինչպես նաև ակտիվորեն ընդգրկված լինելով նախաձեռնության քարոզչական աշխատանքներում՝ իմ անունը, շատերի հետ միասին, ներկայացվել է ԱԺ «Հայաստան» խմբակցություն՝ լսումներին հրավիրելու նպատակով։ Ավելին, ես նախապես հաստատել եմ ոչ միայն իմ հնարավոր մասնակցությունը, այլև լսումների ժամանակ ելույթով հանդես գալու պատրաստակամությունը։

Լսումներից մեկ օր առաջ ես տեղեկացվել եմ, որ «Հայաստան» խմբակցությունից ջնջել են իմ անունը հրավիրվածների ցանկից՝ հնարավորություն չտալով մասնակցել լսումներին։ Փորձելով հետաքրքրվել պատճառների մասին՝ ինձ պարզաբանել են, որ իմ անունը դուրս է մնացել հրավիրվածների ցանկից՝ մասնակիցների մեծ թվի և դահլիճի սահմանափակումների պատճառով։ Լսումների ընթացքից պարզ եղավ, որ այդ «բացատրություն»-ը որևէ հիմք չունի, քանի որ լսումների ժամանակ դահլիճում առկա էին մի քանի տասնյակ ազատ տեղեր։ Սա հիմք է տալիս պարզել, որ «Հայաստան» դաշինքի այդ որոշումը, որն արժանացել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող մարմնի լուռ համաձայնությանն, ունի այլ պատճառներ։ Ես ստիպված եմ կատարել իմ սեփական ենթադրությունները, որոնք, առնվազն ինձ համար հստակեցնում են գործող «ընդդիմության» իրական կարգավիճակը։

«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն անակնկալի է եկել հանրային, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հայտարարություններից:

168.am-ի հետ զրույցում Գեղամ Մանուկյանը մասնավորապես նկատեց. «Անակնկալ էր Էդգար Ղազարյանի նման հայտարարությունը, որովհետև մինչև լսումները Էդգար Ղազարյանին բացատրել եմ, որ իր անունը ջնջված չէ. մոտ 50 հոգու ցանկն ուղղակի վերախմբագրել ենք, որպեսզի կարողանանք ապահովել այն թիվը, որի մուտքն ԱԺ աշխատակազմը հնարավորություն ուներ տալու:

Մոտ 165 հոգու անուն ենք ներկայացրել, բայց մոտ 50 հոգի, ցավոք սրտի, այդ թվում՝ դաշնակցական իմ գործընկերներից, ստիպված ցանկից դուրս ենք թողել»:

Անդրադառնալով դահլիճում դատարկ տեղերի մասին մեր դիտարկմանը՝ պատգամավորը նկատեց՝ դատարկ տեղը չի նշանակում, թե այդ տեղերի համար այլ հրավիրյալներ չեն եղել:

Ի դեպ, Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց, որ «Հայաքվե» նախաձեռնությանը ևս տեղյակ են պահել, որ շատերին, այդ թվում՝ Էդգար Ղազարյանին, ստիպված են եղել հանել հրավիրյալների ցանկից, որովհետև թիվը շատ էր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930