Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայկական գորգագործության դասընթաց՝ Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում

Նոյեմբեր 27,2023 15:39

Վարշավայի թագավորական ամրոցի գորգերի սրահում տեղի է ունեցել «Հայկական գորգագործության վարպետաց դասեր Լեհաստանում» կրթամշակութային ծրագրի բացման պաշտոնական արարողությունը:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ համագործակցելով Լեհ-հայկական հիմնադրամի, Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանի, Լեհաստանում Սփյուռքի գործերի հանձնակատարի հետ՝ Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության հովանու ներքո։

Ծրագրի շրջանակում Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի վարպետները կարպետագործություն և գորգագործության դասընթացներ կանցկացնեն տարբեր տարիքի մասնակիցների համար:

Միջոցառմանը ներկա են եղել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Լեհաստանում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ հոգեշնորհ Տ. Մինաս աբեղա Հախվերդյանը, Լոձում Հայաստանի պատվո հյուպատոս Ռաֆալ Խոման, Լեհաստանում Սփյուռքի գործերի հանձնակատար Դիանա Հովակիմյանը, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։

Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանի համակարգող Ագնեշկա Յեջեևսկա-Կուրեկը ներկայացրել է սրահում ցուցադրված «Թերեզա Սահակյան» հիմնադրամի բացառիկ գորգերի հավաքածուն, վերջինիս պատմությունը, ինչպես նաև ընդգծել Լեհաստանում նմանօրինակ կրթական ծրագրի իրականացման կարևորությունը։

Ողջունելով ներկաներին՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրենի տեղակալ Գայանե Ասլանյանը նշել է՝ ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես` գորգագործության հանրահռչակումն է, Վարշավայի հայկական համայնքում մշակութային ժառանգության իրազեկումը, փոխանցումն ու տարածումը: Շնորհակալական ելույթով հանդես է եկել նաև Լեհ-հայկական հիմնադրամի հիմնադիր, դոկտոր Արսեն Հովսեփյանը:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930