Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին, նշել է․ «Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները լավ ուղու վրա են, երկու երկրների միջև լավ քաղաքական երկխոսություն և տնտեսական համագործակցություն կա։ Երկու երկրների ռազմական ուժերի միջև նույնպես լավ քննարկումներ և համագործակցություն կա։ Մենք լավատես ենք, որ այս համագործակցությունները կշարունակվեն»։