Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն աջակցում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ օգնություն ցուցաբերելու փախստականներին

Նոյեմբեր 27,2023 14:44

Երևան, Հայաստան ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ողջունում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից տրամադրված 1.1 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհը, որը հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ Մարդասիրական օգնության բյուրոյի միջոցով: Այս ներդրումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին հնարավորություն կտա անհրաժեշտ պարենային օգնություն տրամադրել Հայաստանում բնակություն հաստատած փախստականներին:

ԱՄՆ կառավարության առատաձեռն աջակցությամբ՝ ՊՀԾ-ն նախատեսում է օգնություն տրամադրել մոտ 20,500 մարդու, ովքեր ապաստան են գտել Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։ Այս մարզերը հյուրընկալում են Երևանից դուրս ամենաշատ փախստականներին:

«Մենք շնորհակալ ենք ԱՄՆ կառավարությանը այս արտակարգ իրավիճակում ցուցաբերած աջակցության համար։ Այս նվիրատվությունն աջակցում է մեր՝ Հայաստանում բնակվող հազարավոր փախստականների բարեկեցությունն ապահովելու ջանքերին՝ երաշխավորելով սննդի ամենօրյա հասանելիություն նրաց համար»,- նշել է ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն:

Որպես արտակարգ իրավիճակի արձագանքման մաս, ՊՀԾ-ն երեք ամսվա ընթացքում պարենային փաթեթներ կտրամադրի 20,000 փախստականների՝ իրենց սննդային կարիքները հոգալու համար ՝ նպաստելով կենսապայմանների բարելավմանը: Բացի այդ, ՊՀԾ-ն երեք ամսվա ընթացքում ամեն օր երեք տաք սնունդ կտրամադրի ևս 500 փախստականների՝ ընդհանուր առմամբ տրամադրելով 135,000 տաք սնունդ: ՊՀԾ-ն կօգնի տաք սնունդը բաժանել շարժական խոհանոցների, դպրոցական ճաշարանների և տարեց բնակիչների համար նախատեսված հատուկ հարմարեցված վայրերի միջոցով:

«Գալիք ձմռանը հրատապ օգնություն ցուցաբերելիս կարևոր է պլանավորել աջակցության հաջորդ փուլը: Սա ներառում է անհապաղ օգնությունից դեպի այնպիսի ռազմավարության անցում կատարելը, որը կայունացնում են կյանքը և խթանում սոցիալական համերաշխությանը», – ավելացրել է Սկաուն:

Ի հավելումն պարենային անհապաղ օգնության, ՊՀԾ-ն, այս ներդրմամբ, կիրականացնի Պարենային ապահովության և խոցելիության գնահատում՝ ապացույցների վրա հիմնված որոշումների կայացմանը և դրա ընդհանուր արձագանքման պլանավորմանն աջակցելու նպատակով: Համապարփակ վերլուծությունը կներառի բոլոր տարածաշրջանները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն տարածքներին, որտեղ բնակություն են հաստատել փախստականները:

ՊՀԾ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանը մի շարք նախաձեռնությունների միջոցով, այդ թվում՝ շտապ պարենային օգնություն և դրամական փոխանցումներ, ճիշտ սնուցմամբ աջակցություն և դիմակայունության ամրապնդում:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը 2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է:

Մենք աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն ենք, որը կյանքեր է փրկում արտակարգ իրավիճակներում և օգտագործում է պարենային օգնություն ՝ խաղաղության, կայունության և բարգավաճման ուղի կառուցելու համար հակամարտությունից, աղետներից և կլիմայի փոփոխության ազդեցությունից վերականգնվող մարդկանց համար:

ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930