Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե կարծում եք՝ ամեն ինչ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պետք է անեն, դուք էլ խորհրդարանական ընդդիմությանը վարկաբեկելով՝ «սպիտակ ձեռնոցով» գալու եք՝ բարեւ  ձեզ․ Շարմազանով

Նոյեմբեր 27,2023 14:55

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Պայքարեք նիկոլիզմի, այլ՝ ոչ թե խորհրդարանական ընդդիմության դեմ։

Տրամաբանական չէ, երբ Նիկոլ Փաշինյանին ազգային աղետ համարող որոշ ընդդիմադիր գործիչներ հրապարակավ «քար են նետում» խորհրդարանական ընդդիմության վրա։

Սրտացավ ընդդիմադիրը ոչ թե հրապարակավ պետք է մեղադրի իր խորհրդարանական գործընկերներին, այլ հանդիպի հետներն ու առաջարկի ավելի արդյունավետ գործելու ծրագիրը։

Հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, թե այս ամենն արվում է ապագայում ընդամենը մանդատ ունենալու համար։

Սա է նաեւ պատճառներից մեկը, որ նիկոլիզմը դեռ գոյություն ունի։

Ո՞ր արտախորհրդարանական ընդդիմադիրի ձեռքն է բռնե՞լ խորհրդարանական ընդդիմությունը, դե գնացեք փողոցը գրավեք, ակցիա արեք, Նիկոլին հանեք…

Խորհրդարանական ընդդիմությո՞ւնն է խանգարում։

Իսկ եթե կարծում եք ամեն ինչ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պետք է անեն, դուք էլ խորհրդարանական ընդդիմությանը վարկաբեկելով «սպիտակ ձեռնոցով» գալու եք՝ բարեւ ձեզ։

Հիմա էլ արտահերթ ընտրությունների մասին են շատերը երազում։

Պատրանք է կարծել, որ ընտրություններով Հայաստանում կարող է իշխանություն փոխվել։

Երեւանի ավագանու ընտրությունը ձեզ օրինակ։

Լուծումը՝ համախմբումն է, հանրային մեծ ճնշման ապահովումն ու խորհրդարանում նոր վարչապետի ընտրությունը։

Մնացածը՝ ուտոպիա է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930