Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ շաբաթ տուժել է 86 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Նոյեմբեր 27,2023 14:06

✅Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Նոյեմբերի 20-ից 26-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 494 դեպք, որից 159-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 83, օձի նկատման՝ 2, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, դարափուլի, քարաթափման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու, պայթուցիկ սարքերի տեղադրման, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, մերկասառույցի՝ 3, թունավորման՝ 5, կեղծ ահազանգի՝ 7, ինքնասպանության փորձի՝ 12, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 52, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 184, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 34, հրդեհի կեղծ կանչի՝ 26 և 68 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 40 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 144 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 70 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 86, զոհվել՝ 14 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ:

🔺Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930