⬛️ Երևանում այսօր ցերեկը, նոյեմբերի 28-ի գիշերը սպասվում է անձրև։
Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին և 30-ին, դեկտեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 27-ին սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
⬛️ Մարզերում այսօր ցերեկը, շրջանների մեծ մասում, նոյեմբերի 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։
Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին և 30-ին, դեկտեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում նոյեմբերի 27-ին՝ 20-25 մ/վ, նոյեմբերի 28-ին՝ 15-18 մ/վ արագությամբ:
Կարդացեք նաև
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-ին կնվազի 5-8 աստիճանով, 29-ի գիշերը՝ ևս 2-4 աստիճանով, դեկտեմբերի 1-ին և 2-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ