Հայաստանն այս տարի առաջին անգամ մասնակցում է Եվրոպայում լայն ճանաչում ունեցող՝ Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին:
Նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 24-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Ժողովրդական արվեստների թանգարանի և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության աջակցությամբ, կներկայացնի հայ վարպետների ձեռագործ աշխատանքները:
Հայաստանի հյուրընկալ տաղավարը գտնվում է Ստրասբուրգի «Saint Thomas» հրապարակում:
Հայաստանը Եվրոպայի խորհրդում