Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք ստորացնո՞ւմ են 129 դպրոցի ուսուցիչներին

Նոյեմբեր 27,2023 12:23

Ըստ Aravot.am-ի էլեկտրոնային փոստին ստացված նամակի՝ Երևանի Գայի (Հայկ Բժշկյանց) անվան թիվ 129 դպրոցի ուսուցիչներին նվաստացնում են: «129 դպրոցը ջեռուցվում է ամբողջությամբ`բացի ուսուցչանոցից: Նույնիսկ թանգարանում եւ այլ սենյակներում ջեռուցումը միացված է, իսկ ուսուցչանոցում գտնվող ուսուցիչները մրսում են ցրտից։ Նշեմ, որ սենյակն էլ արևկող չէ: Ուսուցչանոցում չկան նվազագույն գրենական պիտույքներ՝ գրիչ, մատիտ, թուղթ: Ուսուցչանոցն ամեն օր չի մաքրվում: Ուսուցիչներին նվաստացնելու համար հաճախ կարելի է բարձր դասարաններում ականատես դառնալ դասարանային գրոհների, երբ ամբողջ դասարանը այդ օրը աղմկում է եւ աղմուկի մեջ կորցնում ուսուցչի ձայնը, բնականոն աշխատելու տարրական հնարավորությունը:

Ըստ սցենարի` աղմուկի պահին ներս է մտնում ղեկավարությունը եւ «ականատեսի աչքերով» արձանագրում փաստեր այն մասին, որ այդ օրը այդ ուսուցիչը «դասարան պահելու» խնդիր ունի: Սա վերաբերվում է բոլոր այն ուսուցիչներին, որոնց հետ կապված տնօրինությունն ունենում է պահանջներ: Այդպիսի ուսուցիչների շարքում են նույնիսկ հիսուն եւ վաթսունն անց ու տասնամյակների մանկավարժական ամբասիր կենսագրություն ունեցող մանկավարժները: Նրանք բոլորը հրավիրվում են մանկավարժական նիստերի, արժանանում պարսավանքի բոլորի ներկայությամբ եւ օրվա ավարտին` կոտրված ու հուսալքված հեռանում դպրոցից»,-ասված է նամակում:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ կապ հաստատեց համար 129 դպրոցի տնօրեն Անուշ Մարտիրոսյանի հետ: Նա հերքեց նամակում շարադրվածը, ասաց, որ ուսուցչանոցը ջեռուցվում է, ինչպես նաեւ հրաժարվեց հեռախոսով այլ հարցերի պատասխանել:

Հիշեցնենք, որ սա այն դպրոցն է, որի արդեն նախկին պատմության ուսուցչին մի քանի տարի առաջ մեղադրանք էր առաջադրվել 7-րդ դասարանի պատմության դասաժամին Նիկոլ Փաշինյանի դեմ բռնություն կոչեր անելու համար:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930