Մայրաքաղաքի կենտրոնում կառուցապատողները երբեմն շինհրապարակի են վերածում մայթերն ու համայնքային տարածքները, տարիներով ձգձգում շինարարությունը, խաթարում մարդկանց տեղաշարժը:
📌Գլխավոր դատախազությունը, պետության գույքային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով, ուսումնասիրություններ է իրականացրել Կենտրոն վարչական շրջանի այն շինհրապարակներում, որոնք տևական ժամանակ ցանկապատված են, ընդգրկում են համայնքային սեփականություն հանդիսացող մայթեր, փողոցներ։
📄Գլխավոր դատախազությունը օրենսդրական պահանջների պատշաճ կատարումն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով՝ միջնորդագիր է ներկայացրել Երևանի քաղաքապետին:
▶️«Լուրեր»-ի անդրադարձը՝ Դատախազության կողմից հայտնաբերված խնդիրներին ⤵️
Կարդացեք նաև
Գլխավոր դատախազություն