Հայաստանը եղել և մնում է ՀԱՊԿ դաշնակիցը․ Մինսկում կայացած նստաշրջանում Երևանի բացակայությունից կատեգորիկ եզրակացություններ անելն անիմաստ է։
Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Նրա խոսքով, ինչքանով իրեն հայտնի է, «Հայաստանի պատվիրակության բացակայության պատճառները կրել են տեխնիկական բնույթ»։ «Ամեն դեպքում, դա անկախ և ինքնիշխան պետության որոշում է, որի վրա ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել: ՀԱՊԿ-ը հարգում է Հայաստանի Հանրապետության՝ որպես կազմակերպության լիիրավ անդամի որոշումը»,- նշել է ղազախ պաշտոնյան։