Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում մեկնարկեցին նաեւ աղջնակները, սակայն վիճակահանության արդյունքով Հայաստանն այսօր ներկայացուցիչ չուներ։ Հիշեցնենք, որ մինչ այս պահը պայքարի մեջ մտած մեր ութ տղաներից յոթը վստահ հաղթանակ են տարել եւ շարունակում են պայքարը։
Ռինգում բռնցքամարտիկների կատարմամբ, իրոք, հետաքրքիր մենամարտեր են ընթանում, սակայն պակաս դիտարժան չէ ռինգի կողքին մարզիչ-մարտավկաներին հետեւելը, որոնք ամբողջությամբ ընկղմվում են իրենց սաների հետ տեղի ունեցող իրադարձությունների մեջ ու վստահաբար անհամեմատ ավելի մեծ ապրումներ են ունենում, քան իրենք՝ բռնցքամարտիկները, կամ նրանց երկրպագուները։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ