Ոստիկանությունը, բռնի և ոչ համաչափ ուժ կիրառելով, բերման ենթարկեց «Զանգ» շարժման 6 անդամների, որոնք իրազեկող երթ էին իրականացնում Սարյան փողոցով։
Ինչ-որ պահի ոստիկանությունը որոշեց, որ իրենք պետք է պարտադրեն, թե որ ուղղությամբ ընթանա երթը, և երբ ակցիայի մասնակիցներն անհամաձայնություն հայտնեցին, ոստիկանության ծառայողները վարչական ձերբակալման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից մի քանիսին։
Մեր իրազեկող երթը շարունակվում է։ Մեզ պետք է քո օգնող ձեռքը։ Երբ մենք ավելի շատ լինենք, ոստիկանությունը իր խնդիրն այլևս չի կարողանա կատարել ու ստիպված կլինի դիմել քաղաքական ղեկավարությանը, որը ի վերջո հեռանալու որոշում պիտի կայացնի։
Կարդացեք նաև
«ԶԱՆԳ» ՇԱՐԺՈՒՄ