Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ինքն այդ բառն իր վրա է վերցնում, դա իր բարոյական իրավունքն է, որն իրենից ոչ ոք չի կարող խլել». Անժելա Թովմասյանը՝ Ալեն Սիմոնյանին

Նոյեմբեր 26,2023 16:03

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչ Վ․ Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Հայելի» ակումբի հիմնադիր, hayeli.am կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու եւ փոխհատուցում վճարելու պահանջների մասին։ Ալեն Սիմոնյանն Անժելա Թովմասյանից պահանջում է ավելի քան 3,5 միլիոն դրամ: Aravot.am-ի հետ զրույցում Անժելա Թովմասյանն ասաց, որ խնդրով զբաղվում է իր փաստաբանը՝ Հայկ Ալումյանը:

Ինչ վերաբերվում է ավելի քանի 3,5 մլն դրամ փոխհատուցման պահանջին, Անժելա Թովմասյանն ասաց, որ դրան պետք է նայել մի քանի տեսանկյունից: «Սա առաջին հերթին արշավ է լրատվամիջոցի նկատմամբ, խոսքի, մամուլի ազատության դեմ, իմ անձի դեմ: Այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո, որը ես թուրքական հեղափոխություն եմ անվանում, արդեն իսկ ամեն ինչ պարզ էր: Ես ներքին համոզմունք ունեի, որ այս մարդիկ եկել էին մեծ հաշվով հայ ժողովրդին «ծեփելու», Հայաստանը «փռելու» թշնամու ոտքի տակ… Սրանք այն բառերի խմբից են, որոնք այլ վիրավորական արտահայտությունների հետ միասին օգտագործում է իրենց շեֆն է օգտագործում: Ինձ համար մերժելի է եղել ի սկզբանե իրենց գործելաոճը, վարքագիծը:

Եթե մի քիչ հեռվից գանք, ապա հիշեցնեմ, որ իրենք ամեն ինչ արեցին, որ իմ հաղորդումը Կենտրոն հեռուստաընկերությունում փակվի, իմ անձը շատ կոնկրետ թիրախավորվեց, դրան զուգորդված նաեւ ընտանիքս թիրախավորվեց, հիշում եք, որ Հեղափոխության պահապանները ինչ արեցին, իսկ այժմ նրանք հրապարակային ելույթով քննադատում են այսօրվա իշխանություններին, մինչդեռ մի ժամանակ հարձակումներ էին գործում, սպառնալիքներ հնչեցնում, ովքեր քննադատում էին իրենց շեֆին… Դա միայն իմ անձի նկատմամբ չէր, ընդդիմադիր կեցվածք ունեցող բոլոր գործիչների, ուժերի դեմ էին ոտնձգությունները, նաեւ լրատվամիջոցների, լրագրողների դեմ: Այժմ այդ ամենը շարունակվում է, դա ընդգծվեց պատերազմից առաջ, պատերազմի օրերին, դրանից հետո, տարբեր գործեր էին հարուցվում այնքան ժամանակ, մինչեւ իրենց հրեշավոր ծրագիրն իրագործեն, Արցախի հայաթափվի»,-ասաց Անժելա Թովմասյանը:

«Այս մարդիկ ամեն ինչում ծայրահեղ դրսեւորումներ ունեն, երեւի մտածել են, թե ինչ թիվ ասենք, փոխհատուցման ինչքան գումար պահանջենք, ու հետո դրանցից մեկի ուղեղը փայլատակել է, եւ  որոշել են, որ ես պետք է 3,5 միլիոնից ավել վճարեմ:

Երեւի այդպես Ալենը փորձել է օրիգինալ երեւալ եւ իր շեֆին ցույց տալ, թե ինչպիսի պայքարի մեջ է… Մի կողմից սրանք փորձում են լռեցնել, վախեցնել, մյուս կողմից՝ իբր ձեզանից մեկն ենք, պայքարում ենք հեղափոխության «թշնամիների դեմ»: Ինչքան գիտեմ, Ալեն Սիմոնյանը 15-16 հոգու դատի է տվել սոցցանցերում  իր հասցեին տարբեր բառեր գրողներին: Տարօրինակն այն է, որ նախկինում չի ալեկոծվել տարիներ շարունակ չի հուզվել, երբ իր հասցեին տարբեր արտահայտություններ են արվել, իսկ հիմա իմ ասած մի բառից հուզվել է:

Ինչ վերաբերվում է «պոռնիկ» բառին, ապա Սուրեն Սուրենյանցն օրերս մի հետաքրքիր բան ասաց, որ սովորաբար այդպես պիտակավորում են իգական սեռի ներկայացուցիչներին, բայց ինքը տղամարդ է չէ՞, ինչու է իր վրա վերցրել: Ի դեպ, վերջերս մեր ձեռքն ընկավ մի ձայնագրություն, որտեղ Նիկոլն օգտագործում է այդ բառը՝ մանկավարժների հասցեին: Հետո ասում է՝ ես կոնկրետ չեն ասել այդ բառն ում է ուղղված, բայց ով իր վրա է վերցրել, ուրեմն ինքն է: Հիմա ես ուզում եմ հիշեցնել Ալեն Սիմոնյանին, թե իր ներկայիս շեֆն ինչ է ասել, ու եթե ինքն այդ բառն իր վրա է վերցնում, ես իրեն ոչինչ չեմ կարող ասել, դա իր բարոյական իրավունքն է, որն իրենից ոչ ոք չի կարող խլել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930