Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղից տեղահանված շուրջ 16 900 երեխաներն ուսանում են հայաստանյան հանրակրթական հաստատություններում, սուր է ուսուցիչների հարցը. «Ամերիկայի ձայն»

Նոյեմբեր 25,2023 23:16

Սեպտեմբերյան ողբերգական իրադարձություների հետևանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափովեցին նաև զգալի թվով ուսուցիչներ, և եթե աշակերտների մասով խնդիրը, ընդհանուր առմամբ, լուծված է (հանրակրթական հաստատություններում այլևս ուսանում են ԼՂ-ից տեղահանված 16 900 աշակերտներ), ապա սուր է ուսուցիչների հարցը։

Տասներեք տարի Լեռնային Ղարաբաղում՝ Ասկերանում ուսուցիչ աշխատած Քրիստինե Օհանյանը դժվարանում է նկարագրել, թե ինչ է կատարվում իր հետ․ մի կողմից, սեպտեմբերյան ողբերգությունն է՝ Լեռնային Ղարաբաղը, հարազատ տունը, դպրոցը, աշակերտների ու գործընկերների հետ կապը կորցնելը, բայց մյուս կողմից չի թաքցնում՝ ուրախ է, որովհետև վերադարձել է հարազատ միջավայր՝ կրթական հաստատություն, և այժմ դասավանդում է Հրազդանի թիվ 2 դպրոցում։

«Ջերմ ընդունեցին՝ կոլեկտիվը․․․, բարեհամբույր՝ բոլորը, և աջակցեցին, օգնության ձեռք մենեցին՝ ինչ գրականություն, որ պակաս էր։ Հարցրեցի՝ իրենց դրվածքը։ Մեր մասնախմբի նախագահը բոլորը բացատրեց, և, էսպես, օգնում են, երբ որ խնդիրներ են լինում։ Հաճելի է աշխատել։ Էսպես՝ կարոտած մտել եմ դասարան»,- ասում է Քրիստինե Օհանյանը:

Օհանյանի խոսքով, հայաստանյան կրթական համակարգում ինտեգրվելու առումով խնդիրներ առանձնապես չի ունեցել․ ըստ էության, նույն կրթական ծրագիրն է։ Փոքր-ինչ տարբերվում են երեխաները․ ասաց՝ կարծես, այստեղ ավելի ազատ են մտածում։

«Երբ եկել եմ աշխատանքի դիմելու՝ հարցրել եմ, ասել եմ՝ Ասկերանից կա՞ն․․․ շատ կարոտած․․․ թեկուզ և ոչ իմ դասարանից։ Կարդաց տնօրենը, ասաց՝ չէ, չկա։ Փաստորեն, չկար Ասկերանից։ Ասկերանի շրջանից կային, բայց մեր դպրոցից չկային աշակերտներ։ Տնօրենն ասաց (Լեռնային Ղարաբաղից) 80 աշակերտ եկել է»,- նշում է Քրիստինե Օհանյանը:

Այս սեպտեմբերին ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ռազմական գործողությունների հետևանքով՝ կառավարության տվյալներով Հայաստան տեղահանվեցին մոտ 100 հազար հայեր, որոնց թվում՝ 1 500 ուսուցիչներ, իսկ Լեռնային Ղարաբաղից տեղահանված շուրջ 16 900 երեխաներն արդեն իսկ ուսանում են հայաստանյան հանրակրթական հաստատություններում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930