Լրահոս
Օրվա լրահոսը

2-3 ամսից կարող ենք հանգել անդառնալիության կետի` ՀՀ ունենալու հարցում. Տաթևիկ Հայրապետյան

Նոյեմբեր 25,2023 18:55

«Արժանապատվության շարժումը», որը վերանվանվել է «Զանգ» շարժման, այսօր Մաշտոցի պուրակում ազդարարեց գործողությունների մեկնարկը։ Պուրակում տեղադրվեց պետության, տան սիմվոլ վրանը. նախաձեռնության անդամներն ակնկալում են, որ առաջիկա օրերին իրենց կմիանան ՀՀ քաղաքացիները` այս խորհրդանիշը պահելու համար։

Նախաձեռնության անդամ, «Քաղաքացու որոշում» կուսակցության նախկին հիմնադիր անդամ Սուրեն Սահակյանն ասաց, որ օգոստոսի 16-ից հետո, 50 օր շտաբային քննարկումների արդյունքում որոշել են սկսել մի գործընթաց, որը, կարծում են, ավելի ապահով ու արժանապատիվ Հայաստանի կհանգեցնի։ Ըստ նրա, հարցն այն չէ, թե Ադրբեջանն ինչ է անում, այլ այն է, որ մենք հանձնվում ենք, ու դա հոգեբանական փոփոխությունների է բերում։ Իր համար հարց է` ինչպիսի՞ քաղաքացի ենք վաղն ունենալու` պարտվա՞ծ, թե՞ արժանապատվությունը վերագտած։

Ադրբեջանագետ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն էլ ասաց` Հայաստանի նկատմամբ սպառնալիքները 2020 թվականից են, բայց իրենք հիմա են փողոց դուրս եկել, քանի որ լուրջ ռիսկ կա. «2-3 ամսից կարող ենք հատել անդառնալիության կետը` ՀՀ ունենալու հարցում»։ Նա հիշեցրեց, որ Պրահայում` Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո, Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Արցախի հարցը լուծված է, հիմա թիրախը Հայաստանն է ու առաջին անգամ, Ադրբեջանում, պետական մակարդակով մեր երկիրը կոչվում է «Արևմտյան Ադրբեջան»։

«Քաղաքացու որոշում» կուսակցության նախկին անդամ Միքայել Նահապետյանն էլ ասաց` պիտի փորձեն մարդկանց վախերը կոտրել, որ կանգնեն այն նպատակի ու ճանապարհի կողքին, որն իրենք են առաջարկում։

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930