ՀԳՄ 20-րդ համագումարի ընթացքում «Շիրակ» թերթի խմբագիր Սամվել Մարգարյանի ելույթի ժամանակ բանաստեղծ Մարինե Պետրոսյանը զայրացավ։
Սամվել Մարգարյանը ելույթում կարևորել է մարզերում գրքերի շնորհանդեսների կազմակերպումը, դպրոցների և այլ կրթական կառույցների հետ համագործակցությունը, իսկ վերջում ճառ ընթերցել` հաղթանակի մասին շեշտադրումներով։ Սա, թերևս, Մարինե Պետրոսյանին զայրացրել է, և բանաստեղծը դահլիճից դիմելով ելույթ ունեցողին ասել է` «Սաղ խառնել եք»։
Ելույթից հետո գրողներից ոմանք բացականչեցին «բրավո», ինչին ի պատասխան Մարինե Պետրոսյանն ասել է` «Ի՞նչ ա ասել, էշություն ա ասել»։
Կարդացեք նաև
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ