«Ոտքի կանգնենք, դուրս գանք այս վիճակից, մի բուռ դառնանք` մեր սխալն ուղղենք»,- Տավուշի մարզի բնակչուհու պահանջն է Հայաստանի հանրապետական կուսակցության ԳՄ անդամներից։
Մարզային այցելությունների շրջանակներում ՀՀԿ ԳՄ անդամներն այսօր Տավուշի մարզի բնակավայրերում էին։ Բնակիչների մտահոգություններն անվտանգային խնդիրներին էին վերաբերվում։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց` խոսում ենք Արցախի մասին, բայց անվտանգության առկա սպառնալիքներն Արցախով չէին պայմանավորված` նույնիսկ այն ժամանակ, երբ Ադրբեջանն Արցախի նկատմամբ պատերազմ չէր սանձազերծել, Արցախը չէր բռնազավթել ամբողջությամբ։ Հիմա, ակնհայտորեն, սպառնալիքի տակ են ՀՀ տարածքները. «Արդեն 200 կիլոմետր քառակուսի տարածք Ադրբեջանը բռնազավթել է` Վայոց Ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։ Հիմա ուղիղ վտանգի տակ են Տավուշի մարզի` Իջևանի շրջանի տարածքները։ Խոսքն անկլավների մասին է։ Ադրբեջանը հայտարարում է, որ տարածքային պահանջներ ունի և հասնելու է դրանց, Հայաստանում էլ ձևավորվել է մի իշխանություն, որը համարում է, որ այդ տարսծքներն ադրբեջանական են»։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, եթե վաղը այս հատվածում Ադրբեջանը ոտնձգություններ անի` միջազգային հանրությունը հիմք է ընդունելու ՀՀ իշխանության տեսակետը։ Հետագա զրույցը Հայաստանում իշխանափոխության անհրաժեշտության մասին էր։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ