Պատերազմները ամենամութ, ամենաստվերային ժամանակահատվածներն են, կեղտոտ հաշվարկների փուլ։ Բոլոր պատերազմները այդպիսին են, բայց դրանք բոլորն ունեն նաև մեկ ընդհանրություն. մի պահի, երբ փոխվում է ներքին և միջազգային կոնյուկտուրան՝ սկսում են գաղտնազերծումները (ամենաանսպասելի տեղից) ու հրեշավոր իրողություններ են բացահայտվում։
Ուկրաինայի Գերագույն ռադայի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դ. Արախամիայի հայտարարությունը այս շարքից է. «2022 -ին Ռուսաստանն առաջարկում էր դադարեցնել պատերազմը և միայն մեկ պայման էր դնում՝ Ուկրաինայի չեզոք կարգավիճակ, ՆԱՏՕ չմտնելու հանձնառություն։ Առաջարկը մերժվել է Մեծ Բրիտանիայի այդ ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսթոնի ճնշման տակ…»։
Ո՞վ է հիմա պատասխան տալու չդադարեցված պատերազմի հարյուր հազարավոր զոհերի, ավերված քաղաքների, տասնյակ հազարավոր որբերի, խեղված ճակատագրերի և ի վերջո, փլուզված պետության համար։
Ժողովուրդները և պետությունները ահռելի ողբերգություններ են ունենում իրենց իսկ կողմից ընտրած արկածախնդիր ու պետականության հետ կապ չունեցող իշխանությունների պատճառով։
Կարդացեք նաև
Վստահաբար մի օր ինչ-որ մի աղբյուրից բացահայտվելու է, թե ով խոչընդոտեց 44-օրյա պատերազմի շուտ ավարտվելուն։ Հոկտեմբերի սկզբներին կար պատերազմը կանգնեցնելու հնարավորություն, հոկտեմբերի 19-ին կարծես, թե մնում էր միայն հայկական կողմի համաձայնությունը։ Ով ում վրա ազդեց, ով չթողեց, որ պատերազմը դադարեցվի։
Հոկտեմբերի 19-ին պատերազմի դադարեցումը կնշանակեր մի քանի հազար զոհերից խուսափել, հազարավոր վիրավորներից խուսափել, տարածքային ահռելի կորուստներ չունենալը և վերջապես այլ համաձայնագիր և այլ պայմաններ։ Մեր պատերազմը ահռելի, արյունոտ գաղտնիքների մի արխիվ է, որտեղ մեկ հոգին չէ միակ մեղավորը։
2021 թ-ից առաջարկում էի ստեղծել պատերազմի ՀԱՆՐԱՅԻՆ քննիչ հանձնաժողով, որը թարմ վերքի կոնցեպցիայով կփորձեր պատասխաններ գտնել շատ հարցերի։ Առաջարկել եմ թե հրապարակային, թե անձնական հանդիպումներում։ Ամեն ինչ կար դա կազմակերպելու համար՝ զինվորականներ, կամավորներ, քաղաքացիական անձիք, ինֆորմացիայի թարմ աղբյուրներ, վկաներ, փորձագետներ, մեդիա՝ ամեն ինչ։ Եվ դա կարող էր հասարակության առողջացման և շոկից դուրս գալու ճանապարհ լինել՝ լայն մասնակցային մի պրոցես, որի նպատակը հնարավորինս իրական պատկեր ստանալն էր, բամբասանքն ու հորինվածքը իրականությունից զատելու պրոցես, որը անպայման բերելու էր հանրային կոնսոլիդացիայի և երկրում կարևագույն փոփոխությունների։ Չարվեց տարբեր պատճառաբանությամբ։ Բայց կարծում եմ ուղղակի որոշումներ կայացնողները ինչպես դրանից հետո շատ այլ պրոցեսներում, այստեղ էլ սխալ որոշում կայացրեցին։
Բայց դա չի փոխում համաշխարհային տրամաբանությունը՝ պատերազմի գաղտնիքները մի օր գաղտնազերծվում են։
Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԽՈՒՄԲ
«Կրակի դադարը միայն կփռի սերմեր հաջորդ պատերազմի համար», – այսպես այսօր Ռ. Վուդը` ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը, ձևակերպեց Գազայում կրակի դադարեցման պահանջը բլոկելու պատճառը: Իրականում հետապնդվում է այլ երկարաժամկետ նպատակ:
Նման մի պուպուշ ձևակերպում ըստ երևույթին արեց Բ. Ձոհնսոնը 2022-ին, եթե Դ. Արախամիան ճշմարիտ է ներկայացնում պատահածը: Այսօր Ուկրաինան ահավոր վիճակում է և ստիպված է լինելու ընդունել ինչ-որ դրվի սեղանին:
Կարելի է ենթադրել, որ մեր դեպքում, 2020-ին մեծ տիրության կողմից է եղել պատերազմը շարունակելու խորհուրդը: Խորհուրդ տվողը ըստ երևույթին նույն կողմն էր ով բերել էր իշխանության նիկոլին: Ի՞նչ էր հետապնդում խորհուրդ տվողը:
Այո, մեկ հոգին չէ միակ մեղավորը: Բայց մեկը Հոկտեմբերի 19-ին մերժեց պատերազմի դադարեցումը: Ու եղան հազարավոր զոհեր այս մեկի որոշման պատճառով: Բայց այդ մերժելու ակտով դրվեցին սերմեր (Ռ.Վուդի արտահայտությամբ) Հայաստանի պետականության քանդելու: Սա էր երկարաժամկետ նպատակը: Սա էր խորհուրդ տվողի երկարաժամկետ նպատակը: նիկոլը ընդունեց այս ուղին: Եթե նա գիտաքծում էր այս պարզ շարունակությունը, ապա սա ևս խոսում է դավաճանության մասին: Եթե նա չէր գիտակցում, ապա նա հանցագործ է որ ստանձնել է պետականության ղեկը որի համար չունի անհրաժեշտ ուղեղ ու ձիրք:
Վերադառնալով այսօր Ռ. Վուդի պուպուշ ձևակերպումին` «Կրակի դադարը միայն կփռի սերմեր հաջորդ պատերազմի համար» իրականում փակում է ճանապարհը պաղեստինցիների պետություն ունենալու երազանքին: Հայաստանի դասերը, Ուկրաինայի դասերը բավական են եզրակացնելու համար: Պետք չէ սպասել մինչև օրը գա գաղտնազերծման: Այդ օրը ապագայում չէ: Այդ օրը այսօր է: Ամեն ինչ պիտի արժեքավորվի անմիջապես, տեղում: Ոչ աղոթել է պետք, ոչ էլ սպասել հրաշքի: Սա այլևս հայի ապրելու մոդը չէ: