Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստաբան. Փաշինյանի ախորժակն օր-օրի մեծանում է, իսկ իրավապահները ֆիզիկապես չեն կարող հագուրդ տալ նրա բոլոր ցանկություններին. «Հրապարակ»

Նոյեմբեր 25,2023 11:35

Չնայած Հայաստանում քաղբանտարկյալների թիվը զգալիորեն ավելացել է, չնայած ընդդիմադիր գործիչներին ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար կալանավորում են եւ անունը դնում` բռնություն քարոզելու կոչերի համար, նախօրեին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհել է իրավապահ համակարգի աշխատանքից, մասնավորապես` հակակոռուպցիոն պայքարի գործընթացից։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը պնդում է, որ այդ հարցը ո՛չ վարչապետ Փաշինյանին է վերաբերում, ո՛չ էլ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին: Նա կարծում է, որ ողջ խնդիրն այն է, որ Փաշինյանի ախորժակն օր-օրի մեծանում է, իսկ իրավապահները ֆիզիկապես չեն կարող հագուրդ տալ նրա բոլոր ցանկություններին` միանգամից։ «Այդ հարցը, նախ, իրենց քննարկելիք հարցը չէր: Ո՞վ է տեսել՝ երկրի ղեկավարը նստի, դատարանների վճիռներ քննարկի, խոսի դրա ժամկետների մասին եւ այլն: Նրանք, ինչքան հասկացա, հենց ժամկետներից են դժգոհ, բայց նույն այդ կառավարության նիստի ժամանակ արդարադատության նախարարը Փաշինյանին զեկուցեց, որ առկա գործերի ծավալների պայմաններում 1500 դատավորի կարիք կա, մինչդեռ ունեն ընդամենը 300 հաստիք, եւ գոհունակությամբ հայտնեց, որ 300 հաստիք էլ վերջապես կլրացնեն: Նույն նիստի ժամանակ փաստացի պարզ դարձավ, որ մեկ դատավորը հինգ դատավորի գործ է անում: Սրան զուգահեռ, դժգոհել, որ գործերը դանդաղ են քննվում, ոչ միայն անհասկանալի է, այլեւ` անտրամաբանական: Ինչ վերաբերում է գործերի ծավալին, ապա, այո, դրանք աննախադեպ են եւ ահռելի: Գործերի մի ստվար զանգված կա, որ անգամ դատարան չպետք է գնա, կան գործեր, որոնց համար չի կարելի վարույթ նախաձեռնել: Նախաքննության փուլում կա՛մ դրանք պետք է կարճվեն, կա՛մ էլ առհասարակ չպետք է հարուցվեն: Այս գործերով փորձում են շղարշ ստեղծել, թե իբրեւ մեծ, տիտանական աշխատանք են անում, իսկ, այ, դատարանները գործերը չեն քննում: Բայց եթե այդ ամենին գումարենք քաղաքական հետապնդումների գործերը, դրան էլ գումարենք քաղաքական հետապնդման տարրեր չունեցող, բայց «պետպատվերով» ծնված գործերը, դատական գործերի թիվը դառնում է անչափելի: Այդ գործերը, այսինքն, չեն էլ հասցնում մարսել: Դատական նիստերը հետաձգելու պարագայում, հաջորդ նիստի օր չենք կարողանում որոշել` դատարանի, դատախազի եւ պաշտպանների ծանրաբեռնվածությունից ելնելով: Բնական է, որ ինչ խելքիդ փչի, վարույթ նախաձեռնես, անկախ նրանից՝ դատարան ուղարկելու ենթակա է, թե ոչ, էսպես պետք է լիներ»,- ասում է Վարոսյանը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930