Մեր երկրի ամբողջ ողբերգությունն ու թշվառությունը երեւաց այն հարցադրումների մեջ, որոնք երեկ ուղղվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այդ երկարուձիգ հարցուպատասխանի արժեքն այնքան ցածր էր, որ վարչապետի ֆեյսբուքյան էջում 600-1000 մարդ էր միաժամանակ այն դիտում:
Եվ քանի որ քոմենթների դաշտն էլ փակել էին, հետաքրքրությունն ավելի էր նվազել` շատերն այդ քոմենթները կարդալու համար են հետեւում լայվերին: Եթե մտովի վերադառնանք 2018 թվականը, կարելի է ապշել 5 տարում արձանագրված փոփոխությունների ծավալից. Ժողովրդավար, փողոցներում մարդկանց հետ շփվող, իր երկրի բնակչությանը 3 միլիոն վարչապետ անվանող, բոլոր կառավարական շենքերի դռները բացող գործչից Նիկոլ Փաշինյանը վերածվել է քոմենթներից խուսափող, այլընտրանքային կարծիք չլսող մի բռնապետի, որին ոչ մեկն այլեւս չի համարձակվում հակաճառել: Եվ որին սկսել են լուռ ատել, ինչպես ժամանակին ատում էին հանրությունից օտարված նախկին նախագահներին: Այս գահավիժումը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու մեզ:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում