Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր օրենքով է իրեն թույլատրվել ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, հայտարարել «Արցախը Հայաստան է, և վերջ»․ «ՉԻ»

Նոյեմբեր 25,2023 11:00

«ՉԻ»-Պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իր նախկին ասածներից ոչ մի բան էլ չի մոռացել, բայց հավելել է՝ «դրանք ասելու ժամանակ ես մարդ էի, որը իրավունք ուներ անել ցանկացած բան, որը արգելված չէր օրենքով, հիմա ես մարդ եմ, որ կարող է անել միայն այնպիսի բաներ, որոնք թույլատրված են օրենքով»։

Նիկոլ Փաշինյանի ասածն այն է, որ այն ժամանակ ինքը պետական պաշտոնյա չէր, ու քանի որ ժողովրդին նախընտրական սուտ խոստումներ տալն արգելված չէ՝ ինքը, ժողովրդին խաբելով, ոչ մի օրենք չի խախտել։ Լավ, ենթադրենք՝ ձևականորեն ճիշտ է ասում (թեև, օրինակ, Ռադիոտան դուռը ջարդելը կամ արագաչափի տեսախցիկը փակելն օրենքով թույլատրված չեն)։ Բայց երբ ասում է, որ հիմա կարող է անել միայն այնպիսի բաներ, որոնք թույլատրված են օրենքով, կարող է հարց առաջանալ, օրինակ, թե ո՞ր օրենքով է իրեն թույլատրվել ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը և համաձայնվել հայկական զորքերը դուրս բերել, ասենք, Աղդամից՝ այն դեպքում, երբ որևէ օրենքով այնտեղ ՀՀ զորքեր չկային։ Կամ՝ ՀՀ օրենսդրության ո՞ր հոդվածն է ՀՀ վարչապետին թույլատրել հայտարարել «Արցախը Հայաստան է, և վերջ»՝ այն դեպքում, երբ Արցախը ոչ թե Հայաստան էր, այլ միջազգայնորեն չճանաչված ու ճանաչման ձգտող պետություն։

Բայց այս հարցերը, իհարկե, կմնան անպատասխան, որովհետև օրենքը պետական պաշտոնյաներին թույլատրում է մանիպուլացնել ցանկացած հարց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930