Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսեյ Սուքոյան․ Դատական համակարգի նկատմամբ այս աստիճան ճնշող վերաբերմունք չեմ տեսել․ «Հրապարակ»

Նոյեմբեր 25,2023 10:40

Այս տարվա հունվարին Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը, որոշեց բավարարել այն եւ հապճեպ դադարեցնել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները՝ «էական կարգապահական խախտման հիմքով»:

Ուշագրավն այն է, որ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի՝ կենսաթոշակի գնալուն ընդամենը երկու ամիս էր մնացել, եւ կարող էին ուղղակի սպասել, որ ողջ կյանքը դատարանում խաղաղ աշխատած մարդը հանգիստ հեռանար:

– Ի՞նչ էական բան կարող էր այդ երկու ամսում փոխվել, որ չեն ցանկացել սպասել Ձեր կենսաթոշակի գնալուն:

– Ես մի քանի գործ ունեի, որ անպայման պետք է ավարտեի, սակայն անգամ Դատալեքսով պատուհաններն ինձ համար փակել էին: Ոչ մի անգամ չեմ մեկնաբանել, սակայն այսօր կմեկնաբանեմ: Անձը մոտ 25 տարի դատավորի պաշտոնին համապատասխանել է, պարզվում է, որ երկու ամսվա ընթացքում այն աստիճան անհամապատասխան է դարձել, որ նրան պարտադիր հեռացնում են աշխատանքից: Դա այնքան ճղճիմ ու անմակարդակ մոտեցում էր, որ նույնիսկ չեմ ցանկանում քննարկել:

– Ո՞ր գործն էր իշխանություններին այդքան մտահոգել` Ձեր կարծիքով:

– Կար մի այդպիսի վիճահարույց գործ, չեմ ուզում հիմա բաց ասել, բայց կար մի շատ վիճահարույց, խնդրահարույց նաեւ քաղաքական գործ` պաշտոնյաների հետ:

– ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհել էր հակակոռուպցիոն պայքարի գործընթացից։ Նշել էր, որ այսօր Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա չէ, դատավորներն իրենց աշխատանքը լավ չեն անում, ընդդիմադիրներին լավ չեն պատժում: Տպավորություն է, թե Փաշինյանն անգամ դատավորների կարիք չի զգում` ինքն է այս երկրի միակ դատավորը եւ ինքն է որոշում` ով է անմեղ, ով՝ մեղավոր: 

– Ես 90-ականներից ոլորտում եմ: Պատկերացրեք՝ քանի վարչապետ, քանի նախագահ ու քանի իշխանություն եմ տեսել, անկեղծ եմ ասում` դատական համակարգի նկատմամբ այս աստիճան, բառիս բուն իմաստով՝ ճնշող վերաբերմունք չեմ տեսել: Այդ հայտարարությունները` որպես հետեւանք, կարող են մի օր աշխատել: Վիճակը վատացել է, տեսնում ենք ինչ է կատարվում ԲԴԽ-ում, ինչպես է այդ խորհուրդը գործում: ԲԴԽ-ն դատական համակարգում ազգական-բարեկամներին աշխատանք տալու միջոց է դարձել:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930