Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ավարտվեց շախմատի 14, 16 եւ 18 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը։
Հայաստանը ներկայացնող 10 մասնակիցներից առավել հաջող հանդես են եկել 14 տարեկանների պայքարի մասնակից Բենիկ Աղասարովը, որը վաստակել է 8,0 միավոր, եւ Ռոբերտ Փիլիպոսյանը, որը 16 տարեկանների մրցակցությունում ունի 7,5 միավոր։ Այս երկու շախմատիստներն էլ եզրափակել են իրենց տարիքային խմբերի ուժեղագույն տասնյակը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ